Եվրոպական առաջնորդներն գնալով ավելի են մտահոգվում Ուկրաինայում փակուղի մտած պատերազմով և ռուսական նոր սպառազինությունների արտադրությունից առաջ անցնելու՝ դաշնակիցների պայքարով։ «Ռուսաստանը կարող է երկար տարիներ շարունակել այս պատերազմը», - Վաշինգտոն կատարած այցի ժամանակ հայտարարել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտտի Հաքանենը։
«Արևմտյան շատ երկրներ կարծում էին, որ դա կարճաժամկետ խնդիր է։ Բայց հիմա, կարծում եմ, ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ի երկրներում գրեթե բոլորը գիտեն, որ սա վերջին 30 տարվա վերջն է՝ Խորհրդային Միության փլուզումից ի վեր: Հիմա մենք մտնում ենք մի տեսակ նոր սառը պատերազմի մեջ», - հավելել է Հաքանենը։