Եվրամիությունը պատրաստվում է ԱՄՆ-ին առաջարկել նոր պլան՝ իր առևտրային համաձայնագրի հաջորդ փուլն իրագործելու համար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցների տվյալներով, ԵՄ-ի կողմից ԱՄՆ-ին ներկայացվող պլանը կկենտրոնանա հինգ բնագավառների վրա։
«Այդ բնագավառները ներառում են սակագները և մուտքը շուկաներ, որտեղ ԵՄ-ն ձգտում է հասնել հարկադրույքների նվազեցմանը մի շարք լրացուցիչ ապրանքների, այդ թվում՝ գինու և թունդ ոգելից խմիչքների համար», - նշում է Bloomberg-ը։
Գործակալության աղբյուրների խոսքով, պլանի համաձայն, ԵՄ-ն առաջարկում է ստեղծել տնտեսական անվտանգության հարցերով աշխատանքային խումբ, որն իր ուշադրությունը կկենտրոնացնի այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ներդրումների ստուգումը, արտահանման վերահսկողությունը, գնումները և խիստ կարևոր հումքի մատակարարումը։
Գործակալությունը հաղորդում է, որ ԵՄ-ի առևտրի պալատի ղեկավար Մարոշ Շևչովիչը այս ամսվա վերջին պետք է հանդիպի իր ամերիկացի գործընկերների հետ՝ պլանը քննարկելու համար։
Հուլիսի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Շոտլանդիայում կայացած հանդիպմանը Բրյուսելը և Վաշինգտոնը պայմանավորվեցին առևտրային համաձայնագրի շուրջ։ Այդ պայնավորվածությունները նախատեսում էին 15-տոկոսանոց սակագներ ԱՄՆ արտահանվող ապրանքների մեծ մասի, այդ թվում՝ ավտոմեքենաների վրա։



