Եվրամիության կողմից Հայաստանին շուրջ 50 միլիոն եվրոյի ծավալով ֆինանսական օգնության տրամադրումը բացարձակապես ոչինչ չի որոշի այդ պետության տնտեսական աջակցության տեսանկյունից: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է Ինտերֆակս-ը:
«Դա բացարձակապես ոչինչ չի որոշում։ Դրանք այն գումարները չեն։ Մեզ մոտ առևտրի ծավալները բոլորովին այլ են, նույնիսկ չեմ ցանկանում մեկնաբանել դա»,- ասել է Օվերչուկը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրամիությունը Հայաստանի համար պատրաստում է շուրջ 50 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցության փաթեթ՝ կապված Ռուսաստանի կողմից նրա նկատմամբ գործադրվող տնտեսական ճնշումների հետ։



