Եվրահանձնաժողովը կզիջի Հունգարիային. հատկացվե...

Եվրահանձնաժողովը զիջումների կգնա Հունգարիայի նկատմամբ՝ Ուկրաինային 50 մլրդ եվրո օգնություն հատկացնելու հարցում։ Այդ մասին հայտնել է «Financial Times» թերթը։  Դա արվում է, որպեսզի Հունգարիան հրաժարվի Ուկրաինային տրվող ռազմական օգնության փաթեթի վետոյից։ Եվրահանձնաժողովը պատրաստ է Վիկտոր Օրբանին 2025 թվականին ֆինանսավորման գործարքը կես ճանապարհին դադարեցնելու իրավունք տալ: 

Հնարավոր զիջման շրջանակներում Հունգարիան կկարողանա համաձայնագրի պայմանների վերանայում նախաձեռնել, որպեսզի գնահատի, թե որքանով է Ուկրաինան ֆինանսավորման կարիք զգում, և արդյոք կատարել է ԵՄ-ի պահանջները միջոցներ ստանալու համար: