Եթե ժողովուրդն իշխանափոխություն ուզենա փողոցո...

Ժողովրդավարական երկրներում իշխանափոխությունը տեղի է ունենում ընտրությունների միջոցով, եթե մարդ ես հանկարծ ընտրությունների մեջտեղում էլ նման անհրաժեշտություն առաջանա, վարչապետն այդտեղ որևէ խնդիր չի տեսնում:

Այս մասին խորհդարանական ճեպազրույցների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե երեկ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պահին ժողովուրդը դուռը կթակի, կասի իշխանությունը հետ բերեք, ես իշխանությունը կտամ ժողովրդին, ժողովուրդը մի քանի անգամ բազմահազարանոց ցույցերով պահանջել է Փաշինյանի հրաժարականը, բայց հրաժարական չի եղել, այսինքն, ո՞նց եք հասկանալու որ ժողովուրդն ուզում է, որ հեռանաք:

«Սովորաբար ժողովրդավարական երկրներում նման անհրաժեշտություն չի առաջանում, եթե առաջանում էլ է նման անհրաժեշտություն, դա չտեսնել հնարավոր չի, ինչպես 2018 թվականը չտեսնել հնարավոր չէր, դա անտեսել հնարավոր չէ, որովհետև դա միայն ցույցով չէ, դա ընդհանուր  համահասարակական պրոցես է»,- ասաց Եղոյանը:

Պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց, որ սովորաբար ոչ ընտրական ճանապարհով իշխանափոխություն լինում է այն երկրներում, որտեղ ընտրություններով իշխանությունները չեն փոխվում: