Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները վստահ են, որ եթե ընտրություններն այսօր անցկացվեին, կուսակցությունը կստանար ընտրողների ձայների առնվազն 60%–ը: Այս թեմայով առաջինը խոսել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Դավոսում․ «Իշխանությունները պատրաստվում են առավելագույն արդյունքի, որն անհրաժեշտ է երկրին և ժողովրդին», - ասել է նա լրագրողներին:
«Ինչ վերաբերում է մեր անհաջող ընդդիմությանը և բնակչությանը նոր բան առաջարկելու՝ նրա անօգնական փորձին, մենք լավ գիտենք, որ այդ ամենը սուտ է։ Վրացի ժողովուրդը շատ լավ տեսնում է, գիտի, թե ով ինչ անցյալ ունի։ Նրանք լավ գիտեն, որ երկրում այսօր ոչ մի երրորդ ուժ գոյություն չունի», - հավելել է Ղարիբաշվիլին։