Եթե նման թյուրիմացություն եղել է, իհարկե, կշտ...

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

«Նաև, հենց այդ նկատառումներով արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա», - ասաց նա։

Հարցին՝ անչափահաս երեխաների հետ հանդիպումն ինչո՞վ է գործին խանգարելու, Սասուն Խաչատրյանն ասաց, թե տեղեկատվություն չունի, որ անչափահաս երեխաների հետ նրա շփումն արգելվել է։

«Եթե նման թյուրիմացություն եղել է, իհարկե, կշտկվի», - ասաց նա։