Եթե մեկը փորձի ավտոերթ կազմակերպելուն խոչնդոտ...

«Սասնա ծռեր» կուսակցությունը այսօր հայատարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ նախատեսում են Միասնության ավտոերթ  կազակերպել դեպի Արցախ, որտեղ կանցկացնեն հագեցած և հետաքրքիր օրեր. «Ավտոերթի ամսաթվի, Արցախում մնալու օրակարգի և այլ մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ։ Հնարավորինս լայն ձևաչափով ակնկալում ենք ձեր անմիջական, գործնական և ակտիվ մասնակցությունը»։

Politik.am-ը կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանին հարցրեց, թե արդյոք ավտոերթը կազմակերպվում է  Արցախի անցտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին ի պատասխան, և հնարվոր է այն բախման պատճառ դառնա` հաշվի առնելով Բալասանյանի հայտարարությունը, թե ով Արցախը Հայաստանի մարզ է համարում իրավունք չունի այնտեղ ոտք դնել: 

Վահագն Ավագյանի խոսքով` ավտոերթը չի կազմակերչպվում որևէ բանի պատասխանելու համար, Ժիրայր Սեֆիլյանի հայատարարության մեջ նշված է, որ այն կազմակերպվելու է հանուն միասնության.

«Պարոն Բալասանյանի հայտարարության համար մեր կողմից մկանբանություններ հնչել են: Այն Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հակասահմանադրականմ հայատարաություն է: Այդ մարդը անգամ այդ ձևական պաշտոնից պետք է հնարավորինս շուտ զրկվի: Ինչ վերաբերում է որևէ տիպի բախմանը, ապա մենք գնալու ենք` բացարձակապես խաղաղ միասնության գաղափարը դրոշակ դարձնելով, սակայն եթե որևէ մեկը փորձի մեր երկրում մեզ խոչնդոտել, դա ապօրինություն կդիտարկենք և համապատասխանաբար բոլոր ահնրաժեշտ միջոցներին կդիմենք դրա մասին բարձրաձայնելու և պատական մարմինների ուշադրությունը հրավիրելու: Վստահ ենք, որ մեր կողմից որևէ ավելորդ բան չի լինելու»:

Աննա Հովհաննիսյան