
Ես կոչ եմ անում բոլորին ենթարկվել քրեակատարողական օրենսդրությանը եւ դրսեւորել իրավաչափ վարքագիծ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած անկարգություններին եւ դրանց կրկնվելու հավանականությանը:
Կլինեն օրինախախտումներ, դրանց համաչափ, օրենքով նախատեսված կարգով կլինեն գործողություններ»,-ասաց նա:
«Անկարգությունների մասով այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ շարունակական պրոցեսի մասին ենք խոսում: Անկարգություններ եղել են, դրանք դադարեցվել են: Որեւէ նախադրյալ չկա, որ կլինեն նոր անկարգություններ: Դուք գիտեք, որ կա հարուցված քրեական գործ, որ զբաղվում է այդ անկարգությունների դրվագով»: