Եթե կառավարությունը այս տարի չներդներ ապահովա...
Բժիշկ Գևորգ Գրիգորյանը գրում է․
թերևս սկսեմ... #1
2026 թվականին առողջության ապահովագրության անավարտ և անպատրաստ համակարգի շուտափույթ ներդրումը պայմանավորված է ոչ միայն ընտրություններին ձայն հավաքելու միտումով, այլ նաև պարտավորվածությամբ, որովհետև այդ համակարգի մշակման և ներդրման համար Համաշխարհային Բանկը 2024 թվականի հունիսի 28-ին հաստատել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների հնգամյա միջոցառման ծրագրին օժանդակելու՝ 110 մլն դոլար վարկ (❗️), որը պետք է տրամադրվի արձանագրած արդյունքի համար, այլ ոչ թե նախապես...
Եթե կառավարությունը այս տարի չներդներ ապահովագրությունը, ապա չէր ստանա այդ վարկը, որը հետագայում վճարվելու և սպասարկվելու է մեր գրպաններից՝ հարկային բեռի ավելացման արդյունքում...
Այսպիսով, խորհուրդ չեմ տա սին հույսեր ունենաք, որ հավերժ ձեր ապահովագրավճարը փոխանցվելու է զինապահների հիմնադրամից... 2026 ընտրություններից (առավելագույնը 2027 թվականի հունվարից) դուք ինքներդ եք սկսելու այդ 10.800 դրամը վճարել...
Բոլորին մաղթում եմ համբերություն և շատ սեր, որովհետև միայն պետությունը սիրելով է հնարավոր սխրանք գործել և փոխել իրականությունը:
Հ.Գ. 110 մլն դոլարն էլ քիչ փող չի նախընտրական ծախսերի համար...