Վերջին տարիները դժվար էին բուժհամակարգի համար եւ բուժանձնակազմի համար մասնավորապես. պանդեմիա, ապա նաեւ պատերազմ. սա միակ համակարգն է, որի նկատմամբ արտահայտված դժգոհություններ չեն եղել: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Նույնիսկ պատերազմի ժամանակ ինքնակազմակերպման պես հզոր բան կա բժիշկների մոտ, ԴՆԹ-ի մաս է կազմում, բոլորդ արել եք ամեն հնարավորը, շատ դեպքում առանց պետական համակարգի հուշման: Այդպես է եղել նաեւ 1992-1994 թվականներին: Ձեզ շնորհակալություն, մարդիկ դա չեն մոռանա»,-ասաց նա:
Քոչարյանը նշեց, որ երբ ինքը դարձավ ՀՀ նախագահ, Հայաստանում առողջապահության համակարգն ամբողջությամբ պետական էր, շատ փոքր սեգմենտներում մասնավոր բժշկություն գոյություն ուներ:
«Երբ սկսում էինք բարեփոխումները, ընդհանրապես, փորձեցինք աշխարհի լավագույն փորձն ուսումնասիրել: Մենք երկու սկզբունք որդեգրեցինք. Առաջինը ֆինանսավորել հիվանդին, ոչ թե հիվանդանոցը, եւ երկրորդը՝ հիվանդը իրավունք ունի ընտրել իր բժշկին: Սկզբից բյուջեն ընդամենը 400-500 մլն դոլարի կարգի էր, շատ փոքր ցանկ էր հիվանդությունների, որոնք պետպատվերով էին:
Պետպատվերի բաշխումն իր հետ բերում էր կոռուպցիոն ռիսկեր, երբ ինչ-որ մի տեղ հիվանդն է որոշում ուր գնալ, ինքը որոշում է ինչ-որ մի աստիճանի, դրանից հետո պարզվում էր, որ ինչ-որ տեղ պետպատվերը սպառվել է, մյուս տեղում չի սպառնել, սկսվում էր կոռուպցիոն ռիսկերի դրսեւորումներ: Այդ խնդիրը մինչեւ այսօր մնացել է:
Այն ժամանակ որոշեցինք զուգահեռ ունենալ եւ մասնավոր հատված, եւ պետական հատված: Որոշ հիվանդանոցներ մասնավորեցվեցին, եւ դրա արդյունքները լավ էին: Հասկանալի էր, որ առանց մասնավոր ներդրումների առաջ շարժվել հնարավոր չէր»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին տարիներին առողջապահության ոլորտում համակարգային պետականորեն ուղղորդված կոռուպցիայի դեպքերի մասին են բարձրաձայնվել, երկրորդ նախագահն ասաց. «Եթե եղել է կոռուպցիա, պարտադիր պետք է բացահայտվի, ուղղակի կոռուպցիան գործարքները չբացահայտելը նշանակում է խրախուսել դրանք: Բայց ոչ թե անել այնպես, ինչպես անում էին վերջին 3 տարվա ընթացքում, երբ բոլորին հայտարարում էին գող ու ավազակ, առանց որեւէ հիմքերի: Մենք այսօր գրեթե չունենք գյուղապետ, դպրոցի տնօրեն, որի վրա 2-3 քրգործ կախած չլինեն: Մեզ մոտ արդեն նորմ է դարձել, որ եթե մեկը ինչ-որ մեկի շտաբն է այցելում, հաջորդ օրը հարկայինն է մտնում իր մոտ»:



