Եթե չգա, կգործենք ըստ օրենքի. Սասուն Խաչատրյա...

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մեղադրանք առաջադրվե՞լ է: Խաչատրյանը պատասխանեց, որ մեղադրանք դեռևս չի առաջադրվել, սակայն որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Հարցին՝ որքանո՞վ է իրատեսական, որ Կոստանյանը կներկայանա ՀՔԾ, Խաչատրյանը պատասխանեց հարցով.

«Դուք իրատեսակա՞ն եք համարում 48 ժամվա մեջ Մոսկվայից գալ Երևան»:

Նա նշեց՝ չի կարող մեկնաբանել Գևորգ Կոստանյանի ասածները:

«Դուք ինձանից հարցնում եք՝ 48 ժամվա մեջ իրատեսակա՞ն է Մոսկվայից հասնել Երևան, ես էլ այդ հարցը ձեզ եմ տալիս»,- ասաց ՀՔԾ պետը:

Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե Կոստանյանը չգա, Խաչատրյանը պատասխանեց.

«Եթե չգա, կգործենք ըստ օրենքի»: