
Այս պահին որևէ քննարկում այս մասով չկա։ Այս մասին, այսօր՝ հունիսի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե չի բացառում, որ հնարավոր է սահմանադրական փոփոխություններում վերանայվի եկեղեցի-պետություն հարաբերությունները։
«Ես որևէ բան չեմ բացառում, որովհետև յուրաքանչյուր հնչեցված միտք գաղափար է, որը կարող է քննարկվել և դրա շուրջ կարող է լինել կոնսենսուս խորհրդի կողմից և կարող է չլինել այդ կոնսենսուսը։ Ես կարծում եմ պատմականորեն հայ առաքելական եկեղեցու դերը ընդգծված է եղել մեր բոլորիս կյանքում»;
Նա նաեւ նշեց, որ եկեղեցականների վերաբերյալ վարչապետի գրառումներով պայմանավորված, նրանց մասին տեղեկատվություններ ճշտելու հանձնարարականներ չեն եղել. «Ինչ հանձնարասրական պետք է լինի»,– նշեց Գալյանը։