Ցավում եմ, որ Սերժ Սարգսյանը, լինելով Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ, ասելիք չուներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։
«Ինքը երկար ժամանակ ասաց կխոսեմ, եթե դա էր իր խոսելը, ես ցավում եմ, որ նման անձնավորությունը լինելով հանրապետության 3-րդ նախագահ ասելիք չուներ։ Իր ասելիքն այն էր, որ կներեք, որ իշխանությունը զիջել եմ, սխալ մարդկանց եմ զիջել։ Հանրությունը դրան չէր սպասում, եթե ինքն ուներ ասելիք, պիտի բովանդակային ներկայացներ, որից ես մի բան հասկանայի, ես անկեղծ եմ ասում ոչինչ չհասկացա իր ելույթից»,-նշեց նա։



