Ես ոչ միայն ձվածեղ եմ անում, այլ նաև անընդհատ...

Ես ոչ միայն ձվածեղ եմ անում, այլ նաև անընդհատ, անընդհատ, անընդհատ, անընդհատ կարդում եմ Հայոց պատմություն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցեղասպանության ուրացումը, ժխտումը կամ հերքումը ՀՀ-ում քրեական հանցագործություն է, Քրեական օրենսգրքով նախատեսված արարք: Ցեղասպանության փաստն անքննելի է և անժխտելի: Ընդհանրապես, կարելի է զարմանալ, թե ինչպես մեկին կարելի է մեղադրել Ցեղասպանությունն ուրանալու մեջ, եթե նա օգտագործում է Ցեղասպանություն բառը:

Մենք անընդհատ խոսում ենք և ճիշտ ենք անում, երբ խոսում ենք Մեծ եղեռնի մասին:

Ես ոչ միայն ձվածեղ եմ անում, այլ նաև անընդհատ, անընդհատ, անընդհատ, անընդհատ կարդում եմ Հայոց պատմություն, անընդհատ: Մեծ եղեռնը ոչ միայն անհերքելի է, այլ՝ մեր ինքնության մասն է»,- ասել է նա: