Ես ոչ մեկին երբեք չեմ առևանգել. Սամվել Ալեքսա...

Ես ոչ մեկին չեմ առեվանգել, ոչ մեկի գլխին ատրճանակ չեմ պահել, այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, անդրադառնալով հաղորդավար Համլետ Ղուշչյանի հայտարարությանը։

«Ես ոչ մեկին երբեք չեմ առևանգել», - ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առևանգելու հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել։