
Եկեղեցու, կաթողիկոս Գարեգին Բ-ի և ի պաշտպանություն եկեղեցու հայտարարությամբ հանդես եկած բարերար Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողը շատերին է ստիպել լուռ չմնալ։ Այս օրերին խոսեցին և իրենց անհամաձայնությունը կատարվողին հայտնեցին անգամ մարդիկ, ովքեր երկար ժամանակ լռում էին։
Մեր տեղեկություններով՝ եկեղեցուն պաշտպանելու համար կալանավորված բարերար Սամվել Կարապետյանին նվիրված վաղվա հանրահավաքին մասնակցելու է նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Մտերիմները փորձել են նրան հետ պահել, բայց ապարդյուն։ Մեր տեղեկություններով՝ Արմեն Մուրադյանը շատ խիստ է արձագանքել իրեն հետ պահել ցանկացողներին․
Ըստ մեր աղբյուրների Արմեն Մարուդյանը մտերիմներին ասել է․ «Ես իմ կարիերայի աճի համար շնորհակալ եմ նաև Կաթողիկոսին, ում աջակցությամբ եղել եմ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, որից հետո դարձել եմ առողջապահության նախարար։ Այսօրվա պես հիշում եմ, որ նախարար նշանակվելուս կապակցությամբ ստացա Կաթողիկոսի օրհնությունը։ Սամվել Կարապետյանի հետ ևս ջերմ հարաբերություններ եմ ունեցել, և նա մեր ազգի համար նշանակալի դերակատարում ունի։ Ու դուք ուզում եք՝ ես մոռանամ Կաթողիկոսի և Սամվել Կարապետյանի վաստակը՞։ Ոչ մի դեպքում։ Ես ուտող ուրացող չեմ»,– ասել է Մուրադյանը և պահանջել, որ այլևս երբեք իրեն չփորձեն հետ պահել ազգային հարցերից․« Ինչ է՝ վարչապետ Փաշինյանի՞ց պետք է վախենամ: Ինձ համար սա քաղաքական հարց չէ և ես քաղաքականությամբ չէ, որ զբաղվում եմ»,– եզրափակել է իր խոսքը Մուրադյանը։
Մեր աղբյուրները պնդում են, որ մտերիմները երբեք այսքան հուզված ու բարկացած չէին տեսել Արմեն Մուրադյանին։ Ոմանք այդ ելույթից հետո որոշում են կայացրել, որ իրենք էլ են միանալու վաղվա հանրահավաքին։