«Ես շատ լուրջ հանցագործ եմ, ինձ մոտ գտել են ս...

«Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել ոստիկանության բաժանմունքից: Այս մասին հայտնում է շարժման տելեգրամյան ալիքը:

«Ես շատ լուրջ հանցագործ եմ, ինձ մոտ գտել են սոսինձ, և մեր սիրելի վարչապետի դեմքով պլակատ»,– ոստիկանությունից դուրս գալուց հետո հայտարարեց «Սրբազան պայքարի» աջակից Էլենը։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Սրբազան պայքարի երիտասարդներին, որոնք իրականացնում էին «Չեմ վստահում նիկոլ փաշինյանի իշխանությանը» ակցիան, բերման են ենթարկել ոստիկանություն։

Ավելի ուշ նրանք ազատ արձակվեցին, իրենց դիմավորող երիտասարդներին ու հետևորդներին էլ խորհուրդ տվեցին, եթե տանը ունեն սոսինձ, թող մի փոս փորեն ու այն թաղեն։