Մեծ սիրով սպասում եմ, թե երբ է Արարատ Միրզոյա...

«Ես մեծ սիրով սպասում եմ, թե երբ է Արարատ Միրզոյանը պլանքյաշության հարցով դիմելու դատարան։ Կարծում եմ դատարանում շատ հետաքրքիր հանգամանքներ պարզ կլինեն և կհասկանանք Արարատ Միրզոյանի վիրավորվելու պատճառները։ Այնպես որ ես մեծ հաճույքով կասպասեմ, թե երբ է Արարատ Միրզոյանը դիմելու դատարան»,- Politik.am—ի հետ զրույցում ասաց Նարեկ Սամսոնյանը, ում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատրաստվում է դատի տալ՝ իրեն պլանքյաշ անվանելու համար։

Անդրադառնալով Միրզոյանի աջակիցների արձագանքին Նարեկ Սամսոնյանն ասաց․«Ես տեսնում եմ, թե ինչ են հայտարարում Միրզոյանը աջակիցները, բարեկամները, քույրերն ու եղբայրները։ Բայց ես ասում եմ, եթե մարդը եկել է իշխանության պոպուլիստական լոզունգներով, գալով իշխանության հայտարարել է, որ գալիս է 750 հազար աղքատներին հարստացնելու, գալիս է 253 հազար գործազուրկ մարդկանց աշխատանքով ապահովելու՝ այդ մարդը բարոյական իրավունք չունի մեկ անգամյա քեֆի համար ծասել 290 հազար դրամ, որը մեկ միլիոնից ավել ՀՀ քաղաքացիներ ամբողջ տարվա ընթացքում չեն կարողանում ծախսել,-ասաց Սամսոնյանը՝ ավելացնելով․- Արարատ Միրզոյանը շատ կոնկրետ պետք է պատասխանի, եթե այդ տեղեկատվությունը խնդիր չէր իր համար ՝ ինչու՞ էր նա շանտաժի ենթարկում ռեստորանի սեփականատերերին, ինչու՞ էր նա գաղտնի պահում այդ միջոցառմանը ծախսած գումարը»։

Անդրադառնալով հասարակական գործիչ Դանիել Իոաննիսյանի այն հայտարարությանը, որ ինքը եկամուտներ չունենալով BMW X6 է վարում՝ Նարեկ Սամսոնյանն ասաց․ «Դանիել Իոաննիսյանը ստում է հերթական անգամ։ Ես լուրջ չեմ վերաբերվում և չեմ ցանկանում անդրադառանալ այդ ստին։ Ես միայն ասեմ, որ իմ ուղիղ եթերի ժամանակ էլ եմ ասել, որ ես X6 չունեմ, ես վարում եմ X5, որը ինքս չեմ գնել։ Ես վաղն էլ կարող եմ վարել Մերսեդես կամ BMW X7 մակնիշի մեքենա»