Ես կասկածում եմ, որ Արթուր Վանեցյանը խոսի

Ես կասկածում եմ, որ Արթուր Վանեցյանը խոսի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Մենք ասել ենք մեր մոտեցումները, կարծում եմ՝ դրանից ավելի ասելը այս պահին անիմաստ է: Ամեն ինչ, որը կապված է այս թնջուկի հետ, ասվել է»,-ասաց նա:

Հարցին, թե խնդրահարույց չէ՞, որ ԱԱԾ նախկին տնօրենն այդպիսի հայտարարություններ է անում, վարչապետի խոսնակը պատասխանեց. «Ուզում եմ վկայակոչել է երեկ հայկական լրատվամիջոցների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Բավական պահեր կան, որ խնդրահարույց է: Ես զարմացած եմ, որ պարոն Վանեցյանը հրապարակային դաշտում շարունակում է նման հայտարարություններ անել: Կարծում եմ՝ պետք է դադարեցվի նման կեցվածքը»,- ասաց նա: