Ես իրավունք չունեմ ասելու, որ Արցախն Ադրբեջան...

ԱԺ-ում լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեցին՝ համաձայն է արդյո՞ք, որ Արցախը երբեք չի լիելու Ադրբեջանի կազմում, ինչին Սիմոնյանը պատասխանեց․

«Ես նման հայտարարություններ անելու իրավունք չունեմ, որովհետև բանակցային գործընթաց է հիմա։ Բանակցային գործընթացի ժամանակ նման հայտարարություն անել, նշանակում է ինչ-որ փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացը։ ԱԺ նախագահի մակարդակով նման հայտարարություն անելն անընդունելի է»,–ասաց Ալեն Սիմոնյանը։