ՀՀ ԱԺ ննախագահ Ալեն Սիմոնյանը Ազատության եթերում պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին՝ Արցախը համարո՞ւմ եք Ադրբեջանի ամբողջականության մաս, պե՞տք է գտնվի Ադրբեջանի կազմում. այո կամ ոչ։
«Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել: Մենք բանակցությունների մեջ ենք ու բանակցությունների մեջ ենք մտնում: Պառլամենտական երկրի ԱԺ նախագահի կողմից կոնկրետ դիրքորոշում դնելը կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա»:



