![Ես էլ Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ին...](/imgs/posts/medium/2025/02/38afc4c.jpeg)
Պարոն Զեյնալյան, ասում եք սա ժողովրդի նախաձեռնությունն է, «Հայաքվե»-ն ժողովրդի կամքը չէ՞ր, կամ տիկին Թովմասյանի կազմակերպած ստորագրահավաքը՝ արցախցիներին օժանդակելու հետ կապված, ժողովրդինը չէ՞ր, պետք չէ այստեղ կանգնել ասել ժողովրդի պահանջն է: Այս մասին ԱԺ-ում ԵՄ-ին անդամակցելու օրինագծի քննարկման ժամանակ ասաց Գառնիկ Դանիելյանը:
«Շատ հարցեր կան տնտեսության հետ կապված, մենք Եվրոպա շատ քիչ քանակությամբ ապրանք ենք արտահանում, պարզ է չէ, որ չենք կարող համ այստեղ լիենք, համ այնտեղ: Մեր ապրանքաշրջանառությունը 10 մլրդից ավելի է, կարող է տնտեսությունը փլուզվել: Մենք խնդիր ունենք լուծելու, տնային աշխատանք ունենք անելու: Մարդու իրավունքներից եք խոսում, Հայաստանում ՄԻՊ-ը սպառնացել է ԱԺ պատգամավորին, որ քրեական գործ կհարուցվի իր դեմ, հիմա այս ամեն ինչին չեք ուզում անդրադառնալ, տնտեսությանը չեք ուզում անդրադառնալ, բայց ուզում ենք գնալ Եվրոպա: Ես էլ, ի դեպ, Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, ի՞նչ անենք, եկեք ստորագրահավաք անենք, նախաձեռնություն սկսենք»,- ասաց նա: