Ես այդ մանրուքին չեմ տիրապետում. Ալեն Սիմոնյա...

Մեր ուզածը այս պահի դրությամբ սահմանը ստանալն է. այնտեղ, որտեղ Ադրբեջանն է առաջ, բնական է, ադրբեջանական զորքերը պետք է հայելային հետ քաշվեն: Դա պետք է տեղի ունենա ամբողջ սահմանի երկայնքով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, արդյոք դա միաժամանակյա գործընթա՞ց է լինելու, որովհետեւ  վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին դա չի լինելու, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Ես այդ մանրուքին չեմ տիրապետում, չեմ կարող ասել՝ միաժամանակ է լինելու, թե ոչ, բայց այդ պրոցեսները պետք է զուգահեռ տեղի ունենան: Նկատի ունեմ, որ նույն գործընթացի շրջանակներում պետք է տեղի ունենան: Այդ պրոցեսը սահմանի ամբողջ երկայնքով պետք է շարունակականություն ունենա:

Ով, որ  ասաց, որ Հայաստանի տարածքից մեկ մմ հող են տալիս, այդ մարդը սադրող է եւ հատուկ ուղղված է ներքին խժդժություն մտցնելու համար»: