Ես ամուսնալուծված եմ, չունեմ կին, որ հիմա էլ...

Ես ամուսնալուծված եմ, հիմա չունեմ կին, որ հիմա էլ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում է աշխատում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իր կինն աշխատում է ԲՏԱ նախարարությունում որպես վարչության պետ:

Ինչ վերաբերում է նրան, որ իր ընկեր Հովհաննես Խաչատրյանն էլ ԿԲ խորհրդի անդամ ընտրվեց, արդյոք ինքն է միջնորդել, Հակոբ Սիմիդյանն ասաց. «Հովհաննես Խաչատրյանը բանկային համակարգի երկարամյա աշխատող է, մենք էլ ինչ-որ ժամանակ սկսել ենք ընկերություն անել: Դա ի՞նչ կապ ունի իր՝ այնտեղ աշխատանքի անցնելու ինձ հետ: Ես չեմ միջնորդել»:

Հարց հնչեց նաեւ այն մասին, որ ՈՒԵՖԱ-ի փողերով Աբովյանում մարզադաշտ է կառուցվում, որի կառուցապատողը մրցույթի արդյունքում ընտրվել է իր ընկեր Վլադիմիր Կիրակոսյանը, թեեւ մրցույթում եղել է նաեւ այլ մասնակից, որն ավելի էժան գին է առաջարկել, նախարարն ասաց. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ծրագրերի վերաբերյալ զրո տեղեկատվություն ունեմ: Ասում եք՝ ընկերոջ հարեւանի բարեկամը այսինչ բանն է արել: Ես որեւէ կապ չունեմ դրա հետ:

Վլադիմիր կարապետյանը էկոպարեկային ծառայության ղեկավարն է, այո, նրան ճանաչում եմ»: