Ես հիմա «ԱՖԿ Սիստեմա»-ի խորհրդի անդամ չեմ, հրաժարվել եմ անդամ լինելուց, բայց ունեմ բաժնետոմսեր: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Իրենք՝ 2021 թվականի հունիսի վերջ պետք է ունենային բաժնետերերի ժողով, ես մայիսին ասացի՝ ինձ այլևս մի առաջադրեք, գնում եմ ընտրությունների:
Եղել եմ անկախ տնօրեն 12 տարի, կարգը հետևյալն էր՝ դու քո աշխատավարձը ստանում ես մի մասը փողով, մյուս մասը արժեթղթերով: Իմ ստացած արժեթղթերը այսօր ևս կան, դա կա նաև իմ հայտարարագրում»,- նշել է նա:



