
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա – Խորենացի փողոց խաչմերուկում լուսացուցային կարգավորման եռաֆազ ռեժիմը կփոխարինվի երկֆազով: Փոփոխությունից հետո Մաշտոցի պողոտայով երթևեկող հոսքերի երկու ուղղությունները կաշխատեն միաժամանակ: