3-րդ ամիսն է սկսվում, մեր առաջարկը որևէ արձագ...

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ադրբեջանը, երրորդ ամիսն է, չի արձագանքում Հայաստանի՝ խաղաղության հաստատման ուղղությամբ արված առաջարկներին:

Լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ Հայաստանը որևէ մեկին մոլորեցնելու նպատակ չունի, և դա ակնհայտ է բոլոր միջազգային գործընկերների համար։

«Հայաստանը կոնկրետ մեխանիզմներ է առաջարկում Ադրբեջանին և պատրաստ է այդ մեխանիզմները քննարկել, որովհետև Հայաստանի Հանրապետության թե՛ իշխանության, թե՛ հանրության նպատակը հայտնի է. դա խաղաղության հաստատումն է։ Այն մեղադրանքները, որոնք հաճախ հնչում են Ադրբեջանի կողմից, որևիցե պարագայում Հայաստանի հետ կապ չունեն և չեն կարող կապ ունենալ»,- շեշտեց Սիմոնյանը։ 

Միևնույն ժամանակ, ԱԺ նախագահը չի կարծում, որ խաղաղության շուրջ բանակցությունները փակուղում են հայտնվել։ Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից սահմանագծման և սահմանազատման գործընթացը շարունակվում է։

«Ճիշտ է՝ արդեն երրորդ ամիսն է, ադրբեջանական կողմը մեր առաջարկին որևիցե արձագանք չունի: Ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է, դրա մասին զրուցում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ։ Կարծում եմ՝ լավ կլինի, որ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացի մեջ իր մասնակցությունը։

Մենք փաթեթ են ներկայացրել, որի պատասխանին սպասում ենք: Մինչ օրս դրա պատասխանը չունենք»,- եզրափակեց Սիմոնյանը։