Երկուստեք փախստականների վերադարձի օրակարգը լո...

Ինչ վերաբերում է Հայստանի քաղաքացինեի՝ որևէ տեղ գնալուն, էլի ուզում եմ հիշեցնել փոխադարձության սկզբունքի մասին: Այո, խաղաղության պայմաններում բոլորը բոլոր տեղերը կարող են գնալ որպես զբոսաշրջիկ: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես համոզված եմ այդ դիրքորոշման մեջ, ընդհանրապես ռազամավարական առումով 90-ականների սկզբից Հայաստանից և Ադրբեջանից փախստական դարձած քաղաքացիների վերադարձի օրակարգն այն տրամաբանությամբ, որ հիմա և Հայաստանում և Ադրբեջանում կիրառվում է, դա իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում խաղաղության օրակարգի համար, որովհետև այդ օրակարգի արծարծումը հիմնականում քաղաքական շահարկումների առարկա է դառնում, և այդ շահարկումն իրենց՝ փախստականներին, ոչինչ չի տալու, փոխարենը բերելու է նոր լարվածության՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: