«Երկու կարևոր թեմա ենք քննարկելու». Սուրբ Անն...

Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղեկացնում է, որ  այսօր՝ հունիսի 27-ի երեկոյան ժամը 20-ին հավաք են անցկացնելու Սուրբ Աննա եկեղեցու բակում։

«Հավաքի ընթացքում քննարկելու ենք երկու կարևոր թեմա՝

Սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում ՀՀ իրավապահ մարմինների պահվածքը, արձագանքը կամ դրա բացակայությունը, արձանագրված օրինաչափությունները և հետագա անելիքները,

Քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի արտահերթ ընտրությունների օրակարգը, «Արևմտյան Ադրբեջան» թեմայի զարգացումը

Ինչպես նախորդ հավաքի ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը, մեր երկրի և ժողովրդի բոլոր կարևոր օրակարգերն այսուհետև քննարկվելու և ձևավորվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող մեր հանդիպումների ընթացքում։

Ուստի, սիրելի հայրենակիցներ, եկեք եկեղեցու բակ, դարձեք մեր երկրի ապագայի կերտողը»,-ասված է հաղորդագրության մեջ: