
Այսօր՝ օգոստոսի 26-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 19:00), Երկրագնդի ամենատաք վայրը գրանցվել է Իրանում, իսկ ամենացուրտը՝ Անտարկտիդայում։
«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի խոսքով՝
-
Ամենատաք վայրը եղել է Ահվազ քաղաքը (Իրան), որտեղ ջերմաստիճանը հասել է +48.4 °C։
-
Ամենացուրտ վայրը՝ Վոստոկ կայանը (Անտարկտիդա), որտեղ ջերմաստիճանը կազմել է -66.7 °C։
Ազիզյանը նշում է, որ տվյալները ստացվել են սինոպտիկական կայաններից, որոնց դիտարկումները փոխանցվում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության միջազգային փոխանակման համակարգին՝ եղանակի կանխատեսումներ կազմելու նպատակով։