Երկիր մղձավանջ՝ ամենուր, բոլոր ոլորտներում․․․...

Երևանի Հանրապետության փողոցից լուսանկարներ է հրապարակել ու դրա օրինակով ամբողջ մայրաքաղաքում տիրող իրավիճակը բնութագրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը․

«Հանրապետության փողոցն է։ Ընդամենը երկու ամիս առաջ երկարատև, իբրև թե հանգամանալից և մանրակրկիտ «նորոգումից» հետո շահագործման հանձնեցին՝ մատուցելով որպես բարեփոխվող Երևանի այցեքարտերից մեկը։

Մեկ շաբաթ հետո եզրաքարերը շարժվում էին, իսկ ամեն անձրևից հետո ճաքած ու քանդված, խախուտ սալաքարերից ցեխը շիթով թռնում է անցորդների վրա․․․ Ծառերի շուրջ էլ իբրև թե նորաոճ դեկորատիվ շրջանակներ էին տեղադրված՝ առանց ամրացնելու, տատանվող, մի մասն՝ արդեն դուրս պրծած։ Բայց սա բոլորը չէ։

Ու հիմա ողջ փողոցի երկայնքով խորը փոս է փորված՝ էլեկտրական կաբել են անցկացնելու։

Սա ոչ առաջին անգամն է, ոչ էլ՝ վերջինը։ Ու  թե ինչ որակով և երբ են հետ դնելու սալաքարերը, պարզ է․ կիսատ-պռատ կարկատան, կցկցած, կես հող, կես ցեմենտ․․․ Զզվելի է ուղղակի․․․ ամբողջ քաղաքաքն այս կարկատանն է, քաղաքաշինական խոտանը, գավառական ճաշակն ու ․․․ ու քամուն տված մեր միջոցները․․․

Մի ամսից երևի «Վեոլան» կգա, հետո՝ «Տելսելը»․․․Մի՞թե հնարավոր չէ քաղաքի բոլոր հանրային ծառայությունները համադրել ու պլանավորել, կառավարել։

Էս ի՞նչ անտերություն է, էս ի՞նչ կառավարման անտերություն ու անկարողություն է մայրաքաղաքում։ Այս բոլոր շինարարությունները ավարտական ակտով ինչպե՞ս եք ընդունում, ի՞նչու չեք հետևում պարտադիր նորմատիվների պահանջներին, ովքե՞ր են շահում մրցույթները ․․․․ բա թե՝ կոռուպցիայի դեմ պայքար․․․

Ինչին կպաք՝ խոտան, ոչ պրոֆեսիոնալիզմ, տգիտություն ու խայտառակություն․․․

Եվ այս ուղեղով, կարողություններով ու չափանիշներով «Ակադեմիական քաղաք» եք կառուցում ու դեռ ԱԺ ամբիոնից անբարոյական հայտարարություններ հնչեցնում, թե ընդդդիմությունր դեմ է կրթական բարեփոխումներին։

Կթվա, թե մանրուքից եմ խոսում, բայց համատարած այս քաոսն է ․․․ և եթե կարդաք ու տեսնեք օրենքների որակը․ խայտառակ տեքստեր՝ քերականական ու իմաստային սխալներով, իրավական անկապությամբ ․․․ խոտան։

Երկիր մղձավանջ՝ ամենուր, բոլոր ոլորտներում․․․»