Երիտասարդները տանել չեն կարողանում նրա փնթի,...

Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանը երգում, պարում ու նվագում է, սրտիկներ է ցույց տալիս, ռաբիս, ռոք ու դասական է լսում։ Շատերը կարծում են, թե Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի և արդեն չի կարողանում կառավարել ինքն իրեն։

Իսկ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը գիտի մի բան, որի մասին շատերը չգիտեն․ նա 18–35 տարեկանների՝ այսինքն երիտասարդների շրջանում ունի զրոյի ձգտող վարկանիշ։ Կան նույնիսկ ընդդիմադիրներ, որոնք այս տարիքային խմբում ավելի պոպուլյար են։

Հենց այս հանգամանքն է ստիպում Փաշինյանին երգել, պարել, նվագել, եթե պետք լինի՝ անգամ շպագատ իջնել ու գլուխկոնծի տալ, միայն թե երիտասարդների ուշադրությունը գրավի։ Այս պահի դրությամբ, մեր տեղեկություններով, Փաշինյանի մոտ դեռ շատ բան չի ստացվում։

Ըստ իրականացված ուսումնասիրությունների՝ երիտասարդները տանել չեն կարողանում նրա փնթի, գեղցի և թույլ տղամարդու կերպարը։ Փաշինյանն ամեն ինչ անում է երիտասարդության սիրտը գրավելու համար, բայց մյուս կողմից էլ չի ուզում շատ կտրվել իր ունեցած կերպարից, քանի որ այդ դեպքում կկորցնի 50+ կանանց աջակցությունը, իսկ դա նրա ընտրազանգվածի միջուկն է։

Կարճ ասած՝ Փաշինյանը դեռ կշարունակի իր փորձերը, բայց թիմի համար արդեն ակնհայտ է, որ երիտասարդությունը այդպես էլ չի կարողանում նրան ընդունել որպես առաջնորդ։