
Hraparak.am-ը գրում է. Մեր տեղեկություններով, երգիչ Սարոն ԱՄՆ-ում կազինոյում 1 միլիոնից ավելի գումար է շահել: Շոուբիզնեսի աշխարհից տեղեկացանք, որ օրեր առաջ հայտնի երգիչ Սարո Թովմասյանը Լաս Վեգասի խաղատներից մեկում 5 դոլար խաղադրույք է արել եւ 1 միլիոն 200 հազար դոլար շահել։ Նա ԱՄՆ-ում տված համերգից հետո գնացել է կազինո՝ հանգստանալու եւ միանգամից «հարստացել» է։ Ինֆորմացիան փորձեցինք ճշտել երգչից, սակայն միացավ ինքնապատասխանիչը եւ մեր հաղորդագրությանը չարձագանքեցին։ Նրա պրոդյուսեր Արմեն Մովսիսյանին զանգեցինք, պատասխանեց Դավիթ անունով երիտասարդ, որը տեղյակ չէր այս խոշոր շահումից: