Երևանը պետք է հրաժարվի Զանգեզուրի միջանցքի հե...

Երեւանը պետք է հրաժարվի Զանգեզուրի միջանցքի հետ կապված պատճառաբանություններից։

Այս մասին հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում ՝  ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը։

 «Հայաստանը պետք է դադարեցնի խուսափել 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ամրագրված իր պարտավորություններից», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ մի քանի ամիս է՝ պաշտոնապես շրջանառության մեջ է։

«Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,-գրել  էր Փաշինյանը: