Երեւանում մայիսի 31–ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած երեխաներից մեկն անցած տարի ողբերգական վթարի հետեւանքով մահացած՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի տղան է։ Այս մասին հայտնում է Գագիկ Շամշյանը։
Հիշեցնենք, որ այդ վթարի հետեւանքով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 15-ամյա Արման Ս․-ն և Ռուբեն Հ․-ն։ Վերջինները գտնվել են ծանր վիճակում և շնորհիվ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ հնարավոր է եղել փրկել երեխաների կյանքը, սակայն որոշ ժամանակ նրանք պետք է մնան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։
Քննչական բաժինը պարզում է՝ երեխաներից ով է եղել «Honda»-ի վարորդը։



