Այսօր՝ մարտի 24-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1 նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեպքի վայրից դանակահարված 2 քաղաքացու, որոնց առաջինն օգնության են հասել հարևաններն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և խոհանոցային դանակ, որը, ըստ նախնական տեղեկությունների, հանցագործության գործիքն է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն և 33-ամյա Աննա Մ.-ն են։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, որոնք հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, պատմել են, որ վիրավորները մայր ու դուստր են, նրանց դանակահարել է հարևանը՝ Տիգրան Մ.-ն, որն օրեր առաջ էր տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել։ Հարևանները հավելել են նաև, որ նա մի քանի օր առաջ էլ ծնողների հետ էր անախորժություն ունեցել ու դրա համար էլ նրան տեղափոխել էին Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, որպեսզի բուժում ստանա, սակայն բժիշկները ոչինչ չեն արել և բաց են թողել։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթա



