![Երևանում հունվարին հանրային տրանսպորտի ուղևոր...](/imgs/posts/medium/2025/02/9bd9c68.jpeg)
Հունվարին Երևանում ավտոբուսով, մետրոյով ու տրոլեյբուսով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակը կազմել է 9 մլն 562 հազար՝ օրական միջինը 308,500: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Միայն «Երևան ավտոբուսի» ուղևորափոխադրումների քանակը կազմել է 6 մլն 936 հազար»,- նշեց նա: