Երևանում երթուղայինի վարորդը փորձել է կտրել դ...

Ոստիկանությունն ուսումնասիրում է դերասան Արտյոմ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ դերասան Արտյոմ Կարապետյանը տեսանյութ էր հրապարակել և նշել է, որ շատ տեղերում է ապրել, բայց որոշել է վերադառնալ և մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ է վերադարձել Հայաստան, սակայն հիմա հասկանում է, որ Հայաստանում ապրելը շատ վտանգավոր է:

«Մի հատ շատ հետաքրքիր դեպք եղավ: Պարզվում ա, օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ մի ինչ-որ գազելի շոֆեր կարա դանակ հանի ու օրը ցերեկով ուզենա իմ վիզը կտրի՝ ոչ ավել, ոչ պակաս կնոջս աչքի առաջ: Դեպքը որ եղել է, դիմացի մայթում կանգնած էր ոստիկանության մեքենա, հույս կար, որ կենդանի կմնայի, բայց ոչ մի ձայն-ծպտում չլսվեց»,- նշում է դերասանը և հավելում, որ այսուհետ իր մեքենայում էլ է սառը զենք պահելու: «Ու թող ոստիկանները գան ու փորձեն վերցնել էդ զենքը: Կյանքի գնով էլ չեն կարողանալու վերցնել զենքը, քանի որ իմ կյանքն է վտանգված»,- ասել է Կարապետյանը: