Երևանում երթուղայինի վարորդին դանակահարելու դ...

Երևանում 8 համարի երթուղայինի վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով:

Այս մասին տեղեկացրեցին Հայաստանի քննչական կոմիտեից։ 

Ավելի վաղ «Արմ ենպրես»-ի հետ զրույցում Ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի Հալաբյան փողոցում 8 համարի երթուղայինի վարորդին դանակահարելու դեպքի առնչությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։