Երևանում դադարեցվելու է ճանապարհային 1 հանգու...

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ-ի մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին ժամը 6.00-ից մինչև 12.00 փակ է լինելու Իսակով պողոտան՝ Իսակով պողոտա-Բաբաջանյան փողոցի հանգույցում: Այս մասին տեղեկանցում են Երևանի քաղաքապետարանից։

Ճանապարհահատվածի տվյալ մասում փակցվել է նաև վարորդներին իրազեկող վահանակ։ Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: