
Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։30-ի սահմաններում Լվովյան 19/9 հասցեում Երևանի բնակիչ 37-ամյա Լևոն Կ․-ն իր վարած «Կամազ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կիսակողաշրջված հայտնել նոր կառուցվող շենքի հիմքի համար փորված փոսում։
Վթարի հետևանքով տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։