Երևանում բախվել են «Ford»-ն ու էլեկտրամոբիլը

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և «Zeekr» էլեկտրամոբիլը:

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի, տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: 
 
Բախման հետևանքով էլ ավտոմեքենան բախվել է մայթին տեղադրված երկաթե էլեկտրասյանը: