Երևանի՝ սահմանից զորքերը հետ քաշելու առաջարկն...

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե սահմանից զորքերը հետ քաշելու Երևանի առաջարկն անընդունելի է Բաքվի համար։

Նա նաև հիշեցրել է, որ սահմանը սահմանազատված չէ. «Եթե զորքերը հետ քաշվեն այն դեպքում, երբ սահմանի մասին համաձայնություն չկա, ո՞վ կարող է երաշխավորել, որ այնտեղ ոչինչ տեղի չի ունենա»,- ասել է նա Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ ասուլիսի ժամանակ։

Բայրամովը նաև ասել է, որ Թուրքիայի մասնակցությունը բանակցային սեղանին օգտակար կլինի Հայաստանի համար։