Երևանի քաղաքապետարանը հրավիրում է ծառատունկի
Երևանի քաղաքապետարանը ապրիլի 19-ին՝ ժամը 10:00-ին, հրավիրում է երևանցիներին՝ միանալու շուրջ 6 հա՝ Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող տարածքում իրականացվող ծառատունկին և մասնակիցը դառնալու Երևանն ավելի կանաչ դարձնելու նախաձեռնությանը: