![Երևանի մանկապարտեզներում տեղադրվում են տեսախց...](/imgs/posts/medium/2025/02/20454e9.jpeg)
Երևանի մանկապարտեզներոււմ տեղադրվում են տեսախցիկներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երևանի մանկապարտեզներում ստեղծվում են ավելի անվտանգ և վերահսկվող պայմաններ սաների համար, իսկ ծնողները կլինեն առավել հանգիստ՝ վստահ լինելով, որ իրենց երեխաները հուսալի ձեռքերում են։
Տեղադրվող տեսախցիկները կնպաստեն մանկապարտեզներում վերահսկողության մակարդակի բարձրացմանը՝ ապահովելով ավելի կազմակերպված և պաշտպանված միջավայր»։