Երևանի մանկապարտեզներից մեկում երեխան դաստիար...

Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ դաստիարակի կողմից բռնություն  կատարվելու մասին  քաղաքացուց հաղորդում է ընդունվել.

«Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Հայրապետյանը ապրիլի 3-ին իր էջում գրառում էր արել, ըստ որի՝ « կա մանկապարտեզ, որտեղ երեխաները ենթարկվում են բռնության։ Ես դեռ ոչ մանկապարտեզի անունն եմ տալիս, ոչ էլ անհիմն հայտարարություն անում»:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության ՔՀԳՎ Անչափահասների գործերով և ընտանիքում բռնության վարչություն է հրավիրվել քաղաքացուհի Ա.-ն։ Նա հայտարարել է, որ Երևանի մանկապարտեզներից մեկում իսկապես իր երեխայի նկատմամբ դաստիարակի կողմից բռնություն է կատարվել: Քաղաքացի Ա-ից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր»: