«Երևանի Ավտոբուս»-ը վարորդներին տարիներ շարու...

«Երևանի Ավտոբուս»-ը վարորդներին տարիներ շարունակ չի տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը․

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում սկանդալները շարունակվում են

«Մայր Հայաստան» խմբակցությանն են դիմել «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ վարորդներ՝ իրենց աշխատանքային իրավունքների ոտնահարման դեպքով։ Վարորդներին չեն տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը տարիներ շարունակ՝ «խնդրել-համոզելով» կնքել արձակուրդը 2025թ. տեղափոխելու համաձայնագիր։ Վարորդներին արձակուրդ չտրամադրելը պայմանավորված չի եղել Աշխատանքային օրենսգրքի հիշյալ 167-րդ հոդվածով նախատեսված որեւէ հիմքով, հետեւաբար՝ մարդկանց շահագործել ու արձակուրդ չեն տրամադրել։ Այնինչ արձակուրդ չտրամադրելն օրենքով նախատեսում է տույժի վճարում վարորդին՝ արձակուրդի դրույքաչափի 0,15 տոկոսի չափով՝ ամեն օրվա համար»։