Երևան-Բաքու կարգավորումը լայն հեռանկարներ կբա...

Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը լայն հեռանկարներ կբացի ոչ միայն Հարավային Կովկասի, այլև տարածաշրջանի աշխարհառազմավարական զարգացմամբ հետաքրքրված այլ երկրների համար. այս մասին, orda.kz-ի փոխանցմամբ, Աստանայում Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրթլեուն։

Միրզոյանն իր հերթին ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացի իրականացում Ալմա Աթայի հռչակագրի դրույթների հիման վրա։

«Ակնհայտ է, որ կարևոր է նաև հումանիտար խնդիրների լուծումը, այդ թվում՝ անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը և ռազմագերիների ու կալանավորված խաղաղ բնակիչների ազատ արձակումը»,- նշել է նա:

ՀՀ ԱԳ նախարարը հավելել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի: