Երեկվա գերիների մեծ մասը Շիրակի մարզից են․ այ...

Ինչպես հայտնի է, օրերս մոտ 150 հայ զինվորականներ գերի են ընկել Արցախի Խծաբերդի մոտակայքում։

Մեզ հետ զրույցում հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանն ասաց, որ երեկվա 160 գերիների մեծ մասը Շիրակի մարզի տարբեր համայնքերից են։ Այս պահին շիրակցիները դուրս են եկել բողոքի ակցիաների մարզի տարբեր հատվածներում։

Ըստ մեր զրուցակցի այս պահին քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակում փակել են Գյումրի-Բավրա ճանապարհի Քեթիի հատվածը, Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածը, քաղաքացիներ կան հավաքված նաև մարզպետարանի մոտ։